Կարևոր իրադարձություններ

Փարիզում Բաստիլի օրվան նվիրված տոնական շքերթի ժամանակ մոտոցիկլավարները միմյանց են բախվել (տեսանյութ)

14 Հուլիս, 2018 20:30
Փարիզում Բաստիլի օրվան նվիրված տոնական շքերթի ժամանակ մոտոցիկլավարները միմյանց են բախվել (տեսանյութ)

Ֆրանսիան այսօր նշում է գլխավոր ազգային տոնը՝ Բաստիլի ամրոցի գրավումը: Ամրոցի գրոհը 1789-ին համարվում է Մեծ հեղափոխության հիմնական իրադարձություններից մեկը:

Ինչպես տեղեկացնում է NTV-ն, տոնակատարությունների կենտրոնը դարձել է Ելիսեյան դաշտերը, որտեղ տեղի է ունեցել ավանդական շքերթը, որին շուրջ 5000 զինծառայող է մասնակցել:


 


Սակայն ամեն ինչ չէ, որ հարթ է անցել: Հանդիսավոր երթի ժամանակ մոտոցիկլավարներից երկուսը բախվել են միմյանց՝ սխալ հաշվարկելով ընթացքի հետագիծն ու չկարողանալով խուսափել բախումից:

Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և շքերթի մյուս բարձրաստիճան հյուրերի աչքի առաջ, որոնք կատարվածին ծափողջյուններով են արձագանքել:

 

 

    

 

Լրահոս

Դիտել ավելին