Կարևոր իրադարձություններ

Կաթողիկոսի կյանքին վտանգ է սպառնում, ցուցարարները քարերով շրջափակել են նրա մեքենան. Վահրամ քահանա Մելիքյանն ահազանգում է

14 Հուլիս, 2018 19:25
Կաթողիկոսի կյանքին վտանգ է սպառնում, ցուցարարները քարերով շրջափակել են նրա մեքենան. Վահրամ քահանա Մելիքյանն ահազանգում է

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուխտի է մեկնել Գնդեվանք, սակայն նրա հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստները շրջափակել են նրա մեքենան:


Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև


«Այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ հայտնի նախաձեռնության անդամներն արգելափակել են Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։ Այժմ Նորին Սրբության մեքենան շրջափակված է, Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ է մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառալիքներ են հնչեցնում։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր պետին վտանգ է սպառնում։ Սույն գործողությունները դատապարտելի են և այլևս պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»։

 

Լրահոս

Դիտել ավելին