Կարևոր իրադարձություններ

Օբամեյանգը վերջապես հասավ իր նպատակին ու ստացավ «Micky Toy»-ը (լուսանկար)

14 Հուլիս, 2018 18:33
Օբամեյանգը վերջապես հասավ իր նպատակին ու ստացավ «Micky Toy»-ը (լուսանկար)

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Պիեր Էմերիկ Օբամեյանգը վերջապես ստացել է «Micky Toy» խաղալիքը:

Գաբոնցի խաղացողը վերջերս «Instagram»-ի միջոցով կատակել էր ու հարցրել Մխիթարյանին, թե ո՞ւր է իրեն բաժին հասած խաղալիքը: Այսօր էլ, հայ ֆուտբոլիստը խաղարկություն էր կազմակերպել խաղալիք ստանալու համար և կրկին կատակել էր Օբամեյանգի հետ ու արգելել նրան մասնակցել խաղարկությանը:

Չնայած դրան, «Բորուսիայի» նախկին հարձակվողը հասել է իր նպատակին ու այսօր «Micky Toy» խաղալիքի հետ լուսանկար հրապարակել որտեղ գրել է. 

«Մխիթարյան, կներես և շնորհակալություն «Micky Toy»-ի համար»,- գրել է Օբամեյանգը:

 

Լրահոս

Դիտել ավելին