Կարևոր իրադարձություններ

Ryanair-ի օդանավում ճնշման անկման հետևանքով 33 ուղևոր է հոսպիտալացվել

14 Հուլիս, 2018 18:24
Ryanair-ի օդանավում ճնշման անկման հետևանքով 33 ուղևոր է հոսպիտալացվել

Գերմանական Ryanair ավիաընկերության ինքնաթիռներից մեկում ճնշման անկման հետևանքով վատացել է ուղևորների ինքնազգացողությունը, ինչի հետևանքով հոսպիտալացվել է 33 մարդ: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ ուղևորների ականջները սկսել են արնահոսել, նրանց մոտ գլխացավ ու սրտխառնոց է առաջացել: Օդանավում 189 մարդ է եղել:

Ուղևորներից մեկի խոսքով՝ ինքը լսել է պայթյունի կամաց ձայն, ինչից հետո ինքնաթիռը սկսել է իջնել:

 

Լրահոս

Դիտել ավելին