Կարևոր իրադարձություններ

Ալիևը իսկապես գժվել է. Բաքվի իշխանությունները հետապնդում են Վլադ Մովսեսովին միայն նրա համար, որ նա հայ է․ Լապշին

14 Հուլիս, 2018 16:51
Ալիևը իսկապես գժվել է. Բաքվի իշխանությունները հետապնդում են Վլադ Մովսեսովին միայն նրա համար, որ նա հայ է․ Լապշին

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը անդրադարձել է Ադրբեջանի կողմից բլոգեր Վլադ Մովսեսովին հետապնդելու դեպքին:

«Լսեք, սա արդեն ոչ մի լավ բանի չի տանում։ Օրերս պատմել եմ հայկական ծագմամբ բելառուս ճանապարհորդի մասին, որը այցելել է Ադրբեջան, եւ այնտեղ գտել է իր ծնողների տունը։  Որից հետո նրա վրա են հարձակվել ոչ միայն տեղի լրատվամիջոցները՝ նրան մեղադրելով Հայաստանի, ԻՊ-ի, մասոնների եւ Աստված գիտի էլ ում համար աշխատելու մեջ։ Բայց նաեւ նրա վրա են հարձակվել նաեւ երկրի՝ «պետական ստով վարակված» բնակիչները եւ սկսել են նրան սպառնալ ֆիզիկական հաշվեհարդարով, նրա եւ իր հարազատների նկատմամբ սեռական բռնությամբ։

Ալիեւը իսկապես գժվել է, կարծես, Գյանջայում ու Լենքորանում խռովությունները նրա համար քիչ են։ Նրանք չեն հասկանում, որ կորցնում են սեփական քաղաքացիների հույզերի նկատմամբ վերահսկողությունը, եւ ինչ-որ մեկը տարրական  ինքնադատաստան է իրականացնում մի մարդու նկատմամբ, որի ամբողջ մեղքն այն է, որ ազգությամբ հայ է եւ սիրում է ճանապարհորդել։ Անձամբ ես հենց հիմա անմիջապես նամակ եմ գրում բոլոր հնարավոր այն կապերով, որոնք ձեռք եմ բերել ամբողջ աշխարհով կատարած ճանապարհորդությունների եւ հանդիպումների ժամանակ՝ Amnesty International, Human Rights Watch, Reporters without borders, կդիմեմ նաեւ ԱՄՆ կոնգրեսականներին, Չեխիայի, Կիպրոսի, Լյուքսեմբուրգի, Կանադայի, Ուրուգվայի եւ Ֆրանսիայի խորհրդարանականներին, գումարած Դունյա Միյատովիչին՝ Մարդու իրավունքների հարցերով ԵՄ հանձնակատարին։ Ամեն տեղ, ուր հնարավոր է։

Ցավոք, ես Վլադ Մովսեսովի հետ կապ չունեմ, եւ հույս ունեմ՝ նա Բելառուսում չէ, որին Ադրբեջանն արդեն դիմել է նրա հարցով»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին