Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցից հետո Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու վտանգը նվազել է. քաղաքագետ

14 Հուլիս, 2018 16:29
Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցից հետո Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու վտանգը նվազել է. քաղաքագետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցից հետո Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու վտանգն ինչ-որ առումով նվազել է, լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյան:

«Կարծում եմ՝ Բրյուսելում տեղի կայացած հանդիպումները էապես բարձրացրել են հնարավոր պատերազմի սանձազերծման գինը: Ալիևի համար բրյուսելյան հանդիպումները ցույց տվեցին, թե ինչքան բարձր է այդ գինը»- նշեց նա:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման մասին խոսելով՝ քաղաքագետը նշեց, որ դա թույլ է տալիս բանակցային գործընթացը պահպանել գոնե մինիմալ կերպով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին