Կարևոր իրադարձություններ

Քրեակատարողական հիմնարկների որոշ աշխատակիցներ նոր պաշտոններ են ստացել

14 Հուլիս, 2018 15:00
Քրեակատարողական հիմնարկների որոշ աշխատակիցներ նոր պաշտոններ են ստացել

Հուլիսի 14-ին Քրեակատարողական ծառայությունում «Վանաձոր» եւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկների կրտսեր խմբի 3 ծառայողներ իրենց բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի շնորհիվ նշանակվեցին միջին խմբի պաշտոններում:

ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ծառայության պետ Արտյոմ Մխոյանը նրանց շնորհեց արդարադատության լեյտենանտի կոչում եւ հանդիսավոր պայմաններում հանձնեց ուսադիրները: Շնորհավորելով եւ մաղթելով բարի ծառայություն նորընծա սպաներին` Ծառայության պետը հորդորեց լինել համարձակ, պատվով կրել սպայի ուսադիրները եւ երբեք չընկրկել դժվարությունների առջեւ:

 

Լրահոս

Դիտել ավելին