Կարևոր իրադարձություններ

Արգել ՀԷԿ-ի ջրանցքի ավազանում դի է հայտնաբերվել

14 Հուլիս, 2018 13:59
Արգել ՀԷԿ-ի ջրանցքի ավազանում դի է հայտնաբերվել

Հուլիսի 14-ին՝ ժամը 11:58-ի սահմաններում Արգել ՀԷԿ-ի օրական կարգավորման ջրանցքի ավազանում հայտնաբերվել է Հ. Օ.-ի (2001 թ.) դին։ Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին՝ ժամը 14:00-ին, «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Շամիրամի ջրանցքում մարդ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր էին մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:


 

Լրահոս

Դիտել ավելին