Կարևոր իրադարձություններ

Պարզաբանում Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության՝ ԱՄՆ և Կանադա կատարած այցի ծախսերի վերաբերյալ

14 Հուլիս, 2018 13:14
Պարզաբանում  Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության՝ ԱՄՆ և Կանադա կատարած այցի ծախսերի  վերաբերյալ

Հայտնում ենք, որ Analitik.am -ի կողմից հրապարակված «Տիգրան Ավինյանն ու իր 2 հոգանոց թիմը 7 միլիոն 464
հազար ՀՀ դրամ են ծախսել 6-օրյա աշխատանքային այցի վրա» նյութում տեղ է գտել թվային վրիպակ՝ կապված այցի
ֆինանսական ծախսերի ծավալի հետ։
Մասնավորապես՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության՝ ԱՄՆ և Կանադա կատարած
հունիսի 26-ից հուլիսի 2-ը տևած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ պետբյուջեից վճարված ֆինանսական ծախսերի
ընդհանուր ծավալը կազմել է 4.857.000 ՀՀ դրամ, այլ ոչ՝ 7․464․597 ՀՀ դրամ, ինչպես նշված է եղել
Analitik.am-ի հարցմանն ի պատասխան տրված պարզաբանման մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին