Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը՝ կուսակցական և պետական շահի միջև․ «Ժամանակ»

14 Հուլիս, 2018 11:09
Նիկոլ Փաշինյանը՝ կուսակցական և պետական շահի միջև․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է․ «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո Երևանի ավագանու ընտրություննե­րը դարձել են քաղաքական օրակար­գի առաջնային հարցերից մեկը: Ըստ օրենքի՝ Երևանի ավագանու ընտ­րությունները տեղի կունենան սեպ­տեմբեր ամսին, սակայն Երևանի ավագանու արտահերթ նիստում որոշվեց, որ ավագանին Երևանի քաղաքապետ կընտրի հուլիսի 16-ին: Այսինքն՝ արտահերթ խորհրդարա­նական ընտրություններից առաջ: Սա մի կողմից ռիսկեր, մյուս կողմից՝ հնարավորություններ է պարունա­կում ինչպես իշխանության, այնպես էլ այլ քաղաքական ուժերի համար:

Երևանի ավագանու ընտրությունները, փաստորեն, կդառնան նոր իշխանու­թյան առաջին ընտրական փորձաքարը՝ գրեթե համապետական նշանակության ընտրական ակտի տեսքով: Նոր իշխա­նությունը, որն ինքը ոչ թե ընտրված, այլ հեղափոխության արդյունքում ձևավորված իշխանություն է, փաստորեն կազմակերպելու է ավագանու ընտրություն­ները նախկին ընտրական օրենսդրությամբ (քիչ է հավանականությունը, որ նոր Ընտրական օրենսգիրքը ընդունված կամ գործողության մեջ մտած կլինի այդ ժամանակ) և ամենակարևորը՝ այն հանրային բազիսով, որն ընդամենը մեկ տարի առաջ ընդունել է փողի գերակայությունը որպես ընտրության դոմինանտ գործոն:

Իհարկե, այդ նույն հասարակությունը մայիսին իրականացրել է թավշյա հեղափոխություն, սակայն դա դեռ ամենևին չի նշանակում, որ հեղափոխվել է հասարակության արժեքային համակարգը, որ փոխվել են հասարակության սպասումները, այդ թվում՝ նաև ընտրություններից: Անգամ կենցաղային մակարդակում խոսակցություններում հիմա էլ կարելի է հանդիպել կարծիքների, որ միևնույն է, ընտրությունները փող աշխատելու հնարավորություն են, և որ ընտրողի շահն ընտրություններում հենց այդ 10.000 դրամն է»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին