Կարևոր իրադարձություններ

Կանանց ներգրավումը քաղաքականությունում ոչ թե արևմտյան ինչ-որ «գենդերային» չափանիշի իրագործում է, այլ իրավիճակ փոխելուն ուղղված քայլ․ «Առավոտ»

14 Հուլիս, 2018 10:56
Կանանց ներգրավումը քաղաքականությունում ոչ թե արևմտյան ինչ-որ «գենդերային» չափանիշի իրագործում է, այլ իրավիճակ փոխելուն ուղղված քայլ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է․ «Վերջերս պետական պաշտոններում մի շարք կարևոր նշանակումներ են կատարվել: Տաթևիկ Ռևազյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ, Ինեսա Բաբայանը՝ Ջրային կոմիտեի նախագահ, Հռիփսիմե Գրիգորյանը՝ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ, Դիանա Գասպարյանը՝ Էջմիածնի համայնքի, իսկ Լիլիթ Ստեփանյանը՝ Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Եթե նրանց գումարենք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին և մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին, ինչպես նաև մի շարք փոխնախարար­ների, ապա կունենանք ղեկավար մարմիններում երիտասարդ կանանց բավականին պատկառելի ներկայություն:

Դա ոչ թե արևմտյան ինչ-որ «գենդերային» չափանիշների իրագործում է, այլ պետական համակարգում իրավիճակ փոխելուն ուղղված քայլ՝ նախևառաջ, իհարկե, կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում: Հյուսիսային Եվրոպայի կառավարություններում և խորհրդարան­ներում կանայք գերակշռում են, նույն երկրներում կոռուպցիայի ցուցանիշներն ամենացածրն են:

 

Հետազոտողները վաղուց արդեն այդ երկու փաստերի մեջ պատճառահետևանքային կապ են տեսնում: Կանայք ավելի շրջահայաց են, ավելի բարեխիղճ, նրանց մեջ ավելի թույլ է ամեն գնով հարստանալու ձգտումը: Նրանց հա­վակնություններն այլ տեղում են, փողի միջոցով ինքնահաստատումը կանանց մեծ մասի առաջնահերթությունների մեջ չի մտնում:


Այն խնդիրները, որոնք կանգնած են հատկապես Հայաստանի զբոսաշրջության, քաղավիացիայի և ջրային տնտեսության առջև, իհարկե, ահռելի են: Այդ ոլորտներում կան «գելուգազան» կոռուպցիոներներ, որոնք հենց այնպես չեն հանձնվի: Բայց քանի որ նորանշանակ ղեկա­վարների վերաբերյալ այս առումով կասկածներ չկան, խնդիրները լուծելի են»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին