Կարևոր իրադարձություններ

Կոռուպցիայի դեմ պայքարի անթույլատրելի ֆետիշացումը. Ինչպե՞ս կարձագանքի Եվրոպան․ «Ժամանակ»

14 Հուլիս, 2018 09:40
Կոռուպցիայի դեմ պայքարի անթույլատրելի ֆետիշացումը. Ինչպե՞ս կարձագանքի Եվրոպան․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է․ «Բրյուսելի օդանավակա­յանում ամփոփելով եվրո­պական ուղևորությունը՝ ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ լրագրողների հետ զրույցում մի քանի կոշտ հայտարարություններ է արել՝ ուղղված Եվրամիությանը:

Նա, մասնավորապես, ասել է, որ Եվրամիության՝ հայտարա­րությունների մակարդակում հայտնվող աջակցությունը չի համապատասխանում գործ­նական քայլերին, և ԵՄ-ն կա´մ պետք է վերանայի այդ հայտա­րարությունների բարձր տոնը, կա´մ քայլերը: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նաև, որ եվ­րոպական աջակցությամբ կամ առանց դրա Հայաստանը շա­րունակելու է ներքին բարեփոխումները:         Նա անգամ մի դրվագ է ներկայացրել եվրո­պացի մի պաշտոնյայի հետ իր զրույցից, որի ժամանակ վեր­ջինս խոստացել է Հայաստանին ինչ-որ դրամական աջակ­ցություն, ինչին ի պատասխան՝ Փաշինյանը տվել է հայ կոռուպցիոներներից մեկի անունն ու ասել, որ եթե նրան լավ թափ տան, այնքան փող կթափվի, որքան այդ պաշտոնյայի խոս­տացած օգնությունը:


Նիկոլ Փաշինյանի այս և մի շարք այլ հայտարարություններ նշանակում են, որ վարչապետը գումարի աղբյուր է համարում կոռուպցիայի դեմ պայքարը, կարծում է, որ այդ պայքարի արդյունքում հնարավոր է հա­վաքագրել Եվրոպական միու­թյան աջակցությանը համադրելի գումար: Ու ակնհայտ հան­դիմանական տոնով է խոսում Եվրամիության հասցեին:


Որքանով է նորմալ, երբ տաս­նամյակներ շարունակ դրամա­կան հսկայական աջակցու­թյուն տրամադրած կառույցի հետ այդ աջակցությունը ստա­ցած երկրի ղեկավարը խոսում է նման տոնով՝ այլ քննարկման նյութ է: Ինչպես և այլ քննարկ­ման թեմա է այն հանգամանքը, որ իրեն հայաստանակենտրոն հայտարարած իշխանությունը երկու ամիս շարունակ Ռուսաս­տանի հասցեին միայն դրվա­տանքի խոսքեր է շռայլում, իսկ Եվրոպայում արժանանալով աննախադեպ բարձր մակարդակի ընդունելության՝ հանդես է գալիս կոշտ հանդիմանան­քով: Դա Հայաստանի կողմնորոշման շատ խոսուն վկայու­թյունն է, և երևի նման հայտարարությունների հաշվարկն այն է, որ Մոսկվայում կլսեն դրանք ու կգնահատեն ըստ արժան­վույն»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին