Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479
    482

  • EUR

    558
    566

  • RUB

    7,6
    7,85

Կարևոր իրադարձություններ

Կբավարարի՞ արդյոք Եվրոպան Փաշինյանի պահանջը․ 168 ժամ

14 Հուլիս, 2018 10:25
Կբավարարի՞ արդյոք Եվրոպան Փաշինյանի պահանջը․ 168 ժամ

168 ժամ թերթը գրում է․ «Փաշինյանը հույս ունի հայտարարությունները գործի վերափոխել՝ ակնկալելով ուժեղ քայլեր եվրոպացիներից: Բայց Հայաստանի վարչապետին 3 հանգամանք է խոչընդոտում: Առաջինն այն է, որ Բրյուսելը գտնվում է ճգնաժամի մեջ (միգրանտներ, Ուկրաինա, հաստատություններ), երկրորդը՝ Արևմուտքում, ինչպես Ռուսաստանում, քաղաքական ղեկավարները հետաքրքրվում են «Թավշյա հեղափոխության» ապագայով: Նրանք դեռ դիտարկման փուլում են: Երրորդը՝ Ղարաբաղյան հարցի ապագան է: Գործընթացը փակուղում է»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում այս մասին ասել է ֆրանսաբնակ քաղաքագետ Կայծ Մինասյանը՝ անդրադառնալով ԵՄ-ին ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դժգոհություններին:


Մինասյանի կարծիքով, վարչապետն իրավունք ունի օպտիմալացնել Հայաստանի հավասարակշռված դիրքորոշումը: «Մի կողմից, Երևանը Ռուսաստանի դաշնակիցն է, որի հետ պետք է խոսի հավասարը հավասարի դիրքերից:

Մյուս կողմից, Երևանը ցանկանում է օգտվել տարածաշրջանում ժողովրդավարության առաջընթացից՝ խրախուսելով արևմտյան երկրներին հենվել Հայաստանի վրա, որպես Հարավային Կովկասում ժողովրդավարացման և խաղաղության գործոն: Ռուսներին Ն.Փաշինյանն ասում է.

«Դուք այլընտրանք չունեք, աջակցեք ինձ, որովհետև Հայաստանը ձեր դաշնակիցն է, բայց այսուհետ պահանջող դաշնակից է»:


Արևմտյան երկրներին Ն. Փաշինյանը պատմում է. «Դուք այլընտրանք չունեք, աջակցեք ինձ, քանի որ Հայաստանը ժողովրդավարության համար անում է այն, ինչ 1991-ից ի վեր խնդրել է»:

Ն. Փաշինյանը ցանկանում է փոխել մտքերը` հաշվի առնելով ռազմավարական հավասարակշռության պարադիգմը` Հայաստանը Ռուսաստանի դաշնակից, բայց Արևմուտքի գործընկեր: Սա է նաև «Թավշյա հեղափոխություն», Ռուսաստանի և Արևմուտքի մտածողության փոփոխություն»,- ասել է Կայծ Մինասյանը:


Իր հերթին եվրոպացի քաղաքագետ Կոնրադ Զաշտովտն ասել է, որ Փաշինյանը Հայաստանին դիրքավորում է, որպես ժողովրդավարության օջախ Հարավային Կովկասում՝ ակնկալելով, որ Եվրամիությունը Հայաստանում կայացած ժողովրդավարական գործընթացի կայացման համար «շնորհակալություն» կհայտնի Հայաստանին, թեև Հայաստանը պնդում է, որ ժողովրդավարությունը Հայաստանի արժեքային համակարգն է, ոչ թե քաղաքակրթական ընտրությունը:


Զաշտովտի կարծիքով, այնուամենայնիվ Եվրամիության կողմից փոփոխություններ կլինեն, թե ինչ մասշտաբով դժվար է ասել, քանի որ Եվրոպացի պաշտոնյաներն ամեն կերպ փորձում են Հայաստանում տեղի ունեցածը և ներկայումս տեղի ունեցող բարեփոխումները որակել, որպես եվրոպական գործընթաց, իսկ Փաշինյանը փորձում է հստակեցնել, որ դա արժեքային համակարգ է: Նրա խոսքով, ԵՄ-ում փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվել:


Ըստ նրա՝ «երկու կողմում էլ որոշակի դժգոհություն և սպասելիքներ կային, որոնք չբավարարվեցին և չեն բավարարվի, քանի որ հանգամանքները թույլ չեն տալիս»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին