Կարևոր իրադարձություններ

Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ

14 Հուլիս, 2018 10:17
Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղձեր է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ: 

Ուղերձում ասվում է. 

«Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Ջերմորեն շնորհավորում եւ լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ եւ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ:

Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դարերի խորքից եկող բարեկամությունը եւ այսօր մեր պետությունների միջեւ առանձնաշնորհյալ հարաբերությունները, առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու փոխվստահությունը կայուն հիմք են հայ-ֆրանսիական փոխգործակցության հետագա զարգացման եւ խորացման համար:

Լիահույս եմ, որ երկուստեք ջանքերով կնպաստենք հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի ընդլայնմանը եւ համագործակցության նոր հնարավորությունների բացահայտմանը:

Հայաստանը մեծապես կարեւորում է Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության:

Վերստին շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ` մաղթում եմ Ձեզ անսպառ եռանդ եւ հաջողություններ, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց եւ բարօրություն»:

 

Լրահոս

Դիտել ավելին