Կարևոր իրադարձություններ

Էդոյի համար վրեժ կլուծի․ Ծառուկյանը դուրս է եկել Օսիպյանի դեմ. «Հրապարակ»

14 Հուլիս, 2018 08:35
 Էդոյի համար վրեժ կլուծի․ Ծառուկյանը դուրս է եկել Օսիպյանի դեմ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է ․Մենք օրեր առաջ գրել էինք, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին ձերբակալելուց առաջ, երբ ոստիկանությունը մտել է «Շանգրի Լա»՝ բոլորին պառկեցրել գետնին եւ սկսել Էդոյին փնտրել, որն այդ պահին եղել է իր տանը, Ծառուկյանը զանգահարել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանին եւ ասել՝ «առավոտը Էդոն կգա քո մոտ», ինչին Օսիպյանը պատասխանել է. «Ոչ, հենց հիմա»: Այդ պահից սկսած՝ Գագիկ Ծառուկյանի եւ ոստիկանապետի հարաբերությունները խիստ սրվել են, եւ Ծառուկյանը ոչ այնքան իշխանության դեմ է տրամադրվել, որքան կոնկրետ Օսիպյանի ու նրա շրջապատի։ «Մուլտի գրուպ»-ում խոսում են, որ Ծառուկյանը «սա սենց չի թողնի՝ Էդոն իր ամենամոտ մարդն ա, վրեժ կլուծի»։

Այս գործընթացին նպաստել է նաեւ վերջերս ԲՀԿ-ն համալրած «ծանր հրետանին»՝ ԱԱԾ նախկին փոխտնօրեն Հրանտ Եպիսկոպոսյանը, ով կոորդինացնում է «Մուլտի գրուպի» անվտանգության աշխատանքները։ Այդ պահից սկսած՝ ակտիվ գործողություններ են սկսել իրականացվել բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր այս կամ այն կերպ կապված են Վալերի Օսիպյանի հետ: Այդ թվում՝ ՊԵԿ օպերատիվ վարչության պետ Կարեն Կարապետյանի դեմ, որի նշանակումը ոչ միանշանակ ընդունվեց մամուլում, եւ որի նկատմամբ այսօր ծառայողական քննություն է ընթանում: Ի դեպ, ըստ լուրերի, Վալերի Օսիպյանի դեմ պայքարին միացել է նաեւ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիմը: Հիշեցնենք, որ եւս մեկ ծառայողական քննություն էլ իրականացվում է ոստիկանությունում: Այստեղ էլ «գլխավոր հերոսը» Վ. Գասպարյանի եղբորորդին է: Այս ամենը վկայում է, որ նախընտրական պայքարը մտնում է ակտիվ փուլ, որտեղ օգտագործվելու են բոլոր հին ու նոր կոմպրոմատներն ու «մուտիլովկաները»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին