Կարևոր իրադարձություններ

ԱԻՆ-ում բունտ է հասունացել, Ռոստոմյանը ստիպված նահանջել է․ «Հրապարակ»

14 Հուլիս, 2018 09:12
ԱԻՆ-ում բունտ է հասունացել, Ռոստոմյանը ստիպված նահանջել է․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը ԱԻՆ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչությասն պետ է նշանակել 20-22 տարեկան երիտասարդ Անդրանիկ Ջանոյանին, ով Արեւելյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Ջանոյանի որդին է:

Սակայն նախարարի հրամանից ժամեր անց համակարգում բունտ է հասունացել: ԱԻՆ-ի բարձր կոչում ունեցող պաշտոնյաները տարակուսել են, թե իրենք պիտի այդ երիտասարդի՞ն ենթարկվեն, եւ սպառնացել են, թե խմբերով դիմումներ կգրեն եւ կհեռանան:

Հրաչյա Ռոստոմյանը բողոքի ալիքի ներքո ստիպված է եղել նշանակումից մեկ օր հետո ազատել նրան, և մինչ օրս վարչությունը պետ չունի»:

 

Լրահոս

Դիտել ավելին