Կարևոր իրադարձություններ

Տաշիրի քաղաքապետը 40 միլիոն դրամից ավելի գումար է հայտարարագրել. «Փաստ»

14 Հուլիս, 2018 08:54
Տաշիրի քաղաքապետը 40 միլիոն դրամից ավելի գումար է հայտարարագրել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը մի քանի անշարժ գույք ունի: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրի համաձայն՝ դրամական միջոցները տարեվերջին կազմել են 31 միլիոն դրամ, 18 հազար ամերիկյան դոլար ու 1200 եվրո: Եկամուտները ստացվել են 2 միլիոն 420 հազար դրամ աշխատավարձից և 1 միլիոն 800 հազար, 3 միլիոն 996 հազար ու 600 հազար դրամ՝ վարձակալության դիմաց ստացված վճարից:

 

Արշակյանը չորս անշարժ գույք ունի՝ երկու հասարակական նշանակության շինություն, մեկ առանձնատուն և մեկ՝ հողին ամրակայված այլ անշարժ գույք: Որպես շարժական գույք է հայտարարագրել «ZAZ 11055845» մակնիշի ավտոմեքենա:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին