Կարևոր իրադարձություններ

Իշխանությունները ընտրությունների վերաբերյալ արդեն կայացրել են քաղաքական որոշում․ «Հրապարակ»

14 Հուլիս, 2018 08:05
Իշխանությունները ընտրությունների վերաբերյալ արդեն կայացրել են քաղաքական որոշում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մեր տեղեկություններով, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պայմանավորվածություններ է ձեռք բերել Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ջիանի Բուքիքիոյի հետ՝ փորձագիտական կարծիքը շատ արագ տալու առնչությամբ, որ ընտրությունները շուտ տեղի ունենան։ «Սկզբունքորեն Վենետիկը կարող է մեկ շաբաթվա ընթացքում կարծիք տալ, մենք կարող ենք նշանակել ընտրությունների ժամկետ, հետո Վենետիկի հանձնաժողովը կարող է 1-2 ամիս աշխատել գրավոր պատասխանի վրա»,- ասաց կառավարական հանձնաժողովի մեր աղբյուրը։

Վենետիկի հանձնաժողովի հետ երկար աշխատած մեկ այլ օրենսդիր նկատեց․ «Պարոն Բուքիքիոն կարող է շատ ցանկանալ, որ ընտրությունները շուտ տեղի ունենան, նա կարող է եւ մեկ շաբաթվա ընթացքում կարծիք հայտնել, բայց մեկ տարի առաջ Վենետիկը դրական կարծիք էր տվել նախկին ԸՕ-ին, իսկ, ահա, մեկ տարի հետո կտրուկ շրջադարձ է կատարում․ պե՞տք է լուրջ բացատրություն տրվի, թե ինչու։ Իսկ Վենետիկի աշխատաոճը հետեւյալն է․ տալիս են ԸՕ նախագիծը մի էքսպերտի, նա 1-2 ամիս ժամկետ է խնդրում՝ մանրակրկիտ ուսումնասիրելու, հետո այդ էքսպերտի կարծիքը տալիս են մեկ այլ էքսպերտի, որ այդ կարծիքի մասին իր եզրակացությունը տա եւ այդպես շարունակ։ Այնպես որ՝ մեկ շաբաթում չի ստացվի»։ Բոլոր դեպքերում տեղյակ ենք, որ իշխանություններն արդեն կայացրել են քաղաքական որոշում՝ ընտրություններն անցկացնել 2019-ի մարտ-ապրիլ ամիսներին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին