Կարևոր իրադարձություններ

Մոդել Ալեսանդրա Ամբրոսիոն կրքոտ լուսանկարներ է հրապարակել հանգստավայրից

14 Հուլիս, 2018 00:07
Մոդել Ալեսանդրա Ամբրոսիոն կրքոտ լուսանկարներ է հրապարակել հանգստավայրից

Victoria’s Secret-ի նախկին հրեշտակ, սեքսուալ մոդել Ալեսանդրա Ամբրոսիոն, որը բաժանվել է իր փեսացուից նշանվելուց 10 տարի հետո, կրկին ուրախացնում է երկրպագուներին թեժ լուսանկարներով: Մոդելը կրքոտ լուսանկարներ է հրապարակել Instagram-ի իր էջում:

Ալեսանդրան գայթակղիչ կադրեր է ցույց տվել իսպանական Իբիցա կղզուց: Աստղը տեսախցիկի առաջ լրիվ մերկացել է՝ ծածկելով իր մարմինը ձիթապտուղ հավաքելու զամբյուղով:

Սա միակ սեքսուալ լուսանկարը չէ նրա հանգստից: Աստղը նաև վառ թոփով և գայթակղիչ լողազգեստով է հմայել իր երկրպագուներին:

Նշենք, որ Ամբրոսիոն երկու երեխաների մայր է, ով համարձակ ցուցադրում է իր մարմինը:

 

Լրահոս

Դիտել ավելին