Կարևոր իրադարձություններ

Նավթի համաշխարհային գները շաբաթվա վերջին կրկին սկսել են աճել

13 Հուլիս, 2018 23:58
Նավթի համաշխարհային գները շաբաթվա վերջին կրկին սկսել են աճել

Նավթի համաշխարհային գներն աշխատանքային շաբաթվա վերջին օրը աճ են գրանցել: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին վկայում են հուլիսի 13-ին առևտրային բորսաներում գրանցված աճուրդի տվյալները:

Հյուսիսծովյան Brent ապրանքանիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE Futures բորսայում աճել է 1,3% տոկոսով՝ կազմելով 75.42 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

Միևնույն ժամանակ WTI տեխասյան ապրանքանիշի նավթի գները օգոստոսյան մատակարարումների համար NYMEX նյույորքյան առևտրային բորսայի էլեկտրոնային աճուրդում բարձրացել են 0.04 տոկոսով՝ կազմելով 71 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

Հիշեցնենք, որ այս շաբաթ նավթի գները ռեկորդային տեմպերով նվազել էին: Սև ոսկու գնանկման համար պատճառ էր հանդիսացել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմի հերթական փուլը, Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունները և իրանական նավթի մասին Վաշինգտոնի հայտարարությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին