Կարևոր իրադարձություններ

Մահացել է ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին

13 Հուլիս, 2018 23:40
Մահացել է ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին

Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցի Սամվելյանը:

Այս մասին տեղեկանում ենք ազգագրագետի ֆեյսբուքյան էջից:

«Խոր ցավով տեղեկացնում ենք, որ հուլիսի 13֊ի երեկոյան կյանքից հեռացավ նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցի֊Սամվելյանը»,-ասված է գրառման մեջ:


Լուսիկ Ագուլեցին ծնվել է Նախիջևանի Գողթան գավառի Ագուլիս քաղաքում 1946 թվականին։ 1953 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան։ 1963-1967 թթ. սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1966 թվականին՝ ուսումնառության տարիներին արժանացել է «Ավանգարդ» թերթի հատուկ մրցանակի։ 1974 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է[1]։

Լուսիկ Ագուլեցու կտավները գտնվում են Հայաստանի և արտերկրի թանգարաններում, մասնավոր հավաքածուներում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին