Կարևոր իրադարձություններ

Facebook-ը հրաժարվել է արգելափակել կեղծ նորությունները

13 Հուլիս, 2018 23:36
Facebook-ը հրաժարվել է արգելափակել կեղծ նորությունները

Facebook-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն հեռացնելու կեղծ նորությունները, քանի որ դրանք չեն խախտում ընկերության կանոնները,– հաղորդում է BBC-ն։

Ներկայումս Մեծ Բրիտանիայում գովազդային արշավ է ընթանում՝ «Կեղծ լուրերը մեզ ընկեր չեն» կարգախոսով։ Այնուամենայնիվ, սոցցանցի ներկայացուցիչները գտնում են, որ նրանք, ովքեր լուրեր են հրապարակում «շատ տարբեր տեսակետեր ունեն» և լուրերը հեռացնելը կարող է դիտվել որպես խոսքի և զանգվածային տեղեկատվության տարածման ազատության ոտնահարում։

«Մենք ստեղծել ենք Facebook-ը որպես հարթակ, որտեղ տարբեր մարդիկ կարող են ազատ արտահայտել իրենց կարծիքը»,– ի պատասխան ԶԼՄ–ների քննադատության հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Ջոն Հեջմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին