Կարևոր իրադարձություններ

Դայակը տանջել է մեկ տարեկան երեխային էլեկտրաշոկով՝ Snapchat-ում լայքեր հավաքելու համար

13 Հուլիս, 2018 23:05
Դայակը տանջել է մեկ տարեկան երեխային էլեկտրաշոկով՝ Snapchat-ում լայքեր հավաքելու համար

Ամերիկյան Արկազաս նահանգում ոստիկանությունը ձերբակալել է 15-17 տարեկան երեք աղջիկների՝ մեկ տարեկան երեխային տանջելու համար։ Նրանցից մեկը դայակ է աշխատել և համացանցում  տեսանյութ է տեղադրել, թե ինչպես է ծաղրում փոքրիկին։

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Snapchat  հավելվածում տեսանյութերը հայտնաբերել է երեխայի մայրը՝ Էլիսա Ուոտկինսը։ Կինը անմիջապես ոստիկանություն է դիմել։

Կադրերում երևում է, թե ինչպես է անչափահաս դայակը խփում աղջկան էլեկտրաշոկով, ինչից հետո նրանք ընկերուհիներով ծիծաղում են լացող երեխայի վրա։ Ֆիզիկապես փոքրիկը չի տուժել և նրա առողջությանը ոչինչ չի սպառնում։

Աղջիկներին տեղավորել են անչափահասների գործերով կենտրոնում։ Դատից հետո հայտնի կլինի նրանց հետագա ճակատագիրը։

 

Լրահոս

Դիտել ավելին