Կարևոր իրադարձություններ

Կամերունի 85-ամյա նախագահը մտադիր է 7-րդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում

13 Հուլիս, 2018 20:50
Կամերունի 85-ամյա նախագահը մտադիր է 7-րդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում

Կամերունի նախագահ Պոլ Բիյան, որը գլխավորում է «Կամերունյան ժողովրդի ժողովրդավարական միություն» իշխող կուսակցությունը, իր թեկնածությունն է առաջադրել նախագահական ընտրություններին մասնակցելու համար:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ նշելով, որ հաղթանակի դեպքում դա կլինի նրա յոթերորդ ժամկետը երկրի ղեկավարի պաշտոնում:


Ավելի վաղ հաղորդվում էր, որ նախագահական ընտրությունները Կամերունում նշանակված են հոկտեմբերի 7-ին: «Սոցիալ-դեմոկրատական ճակատ» ընդդիմադիր կուսակցությունն արդեն առաջադրել է իր թեկնածուին, որն է խորհրդարանի անդամ և կուսակցության փոխնախագահ Ջոշուա Օսիխը:  

85-ամյա Պոլ Բիյան Կամերունը ղեկավարում է 1982 թվականից: 2011-ին կայացած ընտրություններում ընդդիմությունը փորձել է վիճարկել ընտրությունների արդյունքները, սակայն հայցը մերժվել է դատարանի կողմից:


Կամերունը նավթի հարուստ պաշար ունեցող երկրներից է: Բացի այդ, գյուղատնտեսության զարգացման համար երկիրն առավել նպաստավոր պայմաններ ունի, քան Սահարայից հարավ ընկած մի շարք այլ երկրներում: Կամերունում գրագետ բնակչությունը կազմում է 70 տոկոսից ավելին, ինչն ամենաբարձր ցուցանիշներից մեկն է Աֆրիկայում: Սակայն երկրում գործազրկության մակարդակը շատ բարձր է:

 

Լրահոս

Դիտել ավելին