Կարևոր իրադարձություններ

Թաիլանդի առափնյա ռեստորաններից մեկում փլուզվել է հատակը. կա 29 տուժած

13 Հուլիս, 2018 19:53
Թաիլանդի առափնյա ռեստորաններից մեկում փլուզվել է հատակը. կա 29 տուժած

Թաիլանդի Չոնբուրի նահանգում՝ Սիամի ծոցի ափին, ռեստորաններից մեկում փլուզվել է փայտե հատակը, ինչի հետևանքով 29 մարդ վնասվածքներ ու կոտրվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է Bangkok Post թերթը:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Պատայա զբոսաշրջային քաղաքից 30 կմ հեռավորության վրա:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ռեստորանի փայտե հատակը, որը 200 մետրով առաջ է ընկած ծովի մեջ, փլուզվել է, երբ մի խումբ այցելուներ մտել են այնտեղ:

Փլուզման հետևանքով վեց մետրանոց փոս է գոյացել, որի մեջ է ընկել 70 մարդ: Ոստիկանության աշխատակիցներից մեկի խոսքով՝ այդ պահին ծովում տեղատվություն էր, հակառակ դեպքում մարդիկ կհայտնվեին ջրում:

Փրկարարներին ավելի քան մի ժամ է պահանջվել բոլոր ընկածներին վերև բարձրացնելու և տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար: Այնուհետև բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:

 

Լրահոս

Դիտել ավելին