Կարևոր իրադարձություններ

Պետնախարար Մարտիրոսյանը ընդունել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության ղեկավար Դրագոսլավ Բլաժևիչ Չիրոյին

13 Հուլիս, 2018 19:40
Պետնախարար Մարտիրոսյանը ընդունել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության ղեկավար Դրագոսլավ Բլաժևիչ Չիրոյին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 13- ին ընդունել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավար Դրագոսլավ Բլաժևիչ Չիրոյին:

Ինչպես տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պետական նախարարը բարձր է գնահատել Արցախի Հանրապետությունում կառույցի մարդասիրական առաքելությունը և ԱՀ համապատասխան պետական ատյանների միջև հաստատված համագործակցության մակարդակը։ Գ. Մարտիրոսյանը հատկապես ընդգծել է 2016թ.-ի ապրիլյան պատերազմի օրերին ԿԽՄԿ կողմից ծավալված մարդասիրական մեծ աշխատանքը՝ հատուկ շնորհակալություն հայտնելով Դրագոսլավ Բլաժևիչ Չիրոյին այդ գործում ունեցած մեծ ավանդի համար: Նա հայտնել է ԱՀ իշխանությունների պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցել հանրապետությունում Կարմիր Խաչի գործունեությանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԿԽՄԿ առաքելության ղեկավարը իր հերթին շնորհավորել է պետնախարար Մարտիրոսյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Դ. Չիրոյի խոսքով՝ Արցախի իշխանությունների հետ ձևավորված համագործակցության շրջանակներում իրենց հաջողվել է մեծ ծավալի աշխատանք կատարել հատկապես առողջապահության, անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքների, հումանիտար և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԿԽՄԿ գրասենյակի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին