Կարևոր իրադարձություններ

Մեծ Բրիտանիան ԵՄ-ին Է ներկայացրել Լոնդոնի դիրքորոշումը Brexit-ի ֆինանսական կողմի վերաբերյալ

13 Հուլիս, 2018 19:33
Մեծ Բրիտանիան ԵՄ-ին Է ներկայացրել Լոնդոնի դիրքորոշումը Brexit-ի ֆինանսական կողմի վերաբերյալ

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլպ Համոնդը հուլիսի 13-ին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նիստում ներկայացրել Է Լոնդոնի դիրքորոշումը հանրակցության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու շուրջը բանակցությունների (Brexit) ֆինսական եւ բանկային կողմի վերաբերյալ: Այս մասին հայտնել Է եվրոյի եւ սոցիալական երկխոսության գծով Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը

«Նախարար Համոնդը նախարարներին Է ներկայացրել Մեծ Բրիտանիայի կառավարության առաջարկությունները: Մենք պետք Է կատարենք բրիտանական ամբոջ Սպիտակ գրքի (Brexit-ի ռազմավարության) հանգամանալից վերլուծություն, դրանից հետո մենք կկարողանանք մեկնաբանել այդ առաջարկությունները»,- ընդգծել Է Դոմբրովսկիսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին