Կարևոր իրադարձություններ

Արմեն Աշոտյանն առաջարկում է չշտապել գնահատականներ տալու հարցում

13 Հուլիս, 2018 19:12
Արմեն Աշոտյանն առաջարկում է չշտապել գնահատականներ տալու հարցում

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԵՄ-Ադրբեջան Գործընկերության գերակայություններ փաստաթղթում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ եղած ձևակերպումներին այս պահին կգերադասեմ չանդրադառնալ, քանզի՝

1. ԵՄ-ի կողմից տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին որևէ հիշատակում չկա։

2. Թեման արծարծում են բացառապես ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո հաղորդագրություն վրա։ Այն հիշատակում է փաստաթղթի առաջին հոդվածը՝ շեշտելով բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը, սակայն կարծում եմ, որ փաստաթղթում առկա են առավել հավասարակշռված ձևակերպումներ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, որոնք հատուկ են ԵՄ պաշտոնական դիրքորոշմանը։

3. Փաստաթղթի ամբողջական տեքստը հասանելի չէ այս պահին ԵՄ ինստիտուտների կայքէջերում։

Ամփոփելով վերոհիշհալը՝ կառաջարկեի չտարածել ադրբեջանական մամուլի հրապարակումները, չշտապել գնահատականներ տալ և հարցին անդրադառնալ ամբողջական տեքստին ծանոթանալուց հետո»։

 

Լրահոս

Դիտել ավելին