Կարևոր իրադարձություններ

Արթուր Գրիգորյանը Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Ինեսսա Գաբայանին

13 Հուլիս, 2018 18:56
Արթուր Գրիգորյանը Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Ինեսսա Գաբայանին

ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Ինեսսա Գաբայանին:

Արթուր Գրիգորյանը  նշել է, որ  կոմիտեից ակնկալում է  ոլորտի գերակա խնդիրների լուծման ուղղությամբ հետևողական աշխատանք, մասնավորապես՝ ուշադրության կենտրոնում պահել ինչպես ՀՀ կառավարության նախանշած մի շարք ուղղություններ՝  համակարգի բարելավում, ջրառի կազմակերպում, որոնք հրապատապ լուծման կարիք ունեն:

Նախարարը նշել է, որ ոլորտում շատ կան անելիքներ, և կոմիտեում ձևավորվել է թիմ, որն ի վիճակի կլինի նոր նախագահի գլխավորությամբ լուծելու ջրային տնտեսության խնդիրները:

 

Լրահոս

Դիտել ավելին