Կարևոր իրադարձություններ

Արցախի ԱԳՆ-ն դրական է գնահատում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ճանաչողական հանդիպումը

13 Հուլիս, 2018 18:41
Արցախի ԱԳՆ-ն դրական է գնահատում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ճանաչողական հանդիպումը

Արցախի հանրապետության արտգործնախարարությունը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ճանաչողական հանդիպումը:

Այս մասին ասված է  Արցախի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանության տեքստում:

«Դրական ենք գնահատում հուլիսի 11-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ճանաչողական հանդիպումը։

Այն կարևոր է խորհրդակցությունների շարունակականությունը պահպանելու և լիարժեք ձևաչափով բանակցային գործընթացի վերականգնման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու տեսանկյունից»,-ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 11-ին Բրյուսելում հանդիպում էր ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Սա երկու երկրների արտգործնախարարների միջև առաջին հանդիպումն էր` Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո:


Հանդիպմանը ներկա էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:  

 

Լրահոս

Դիտել ավելին