Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը մեկնել է Մոսկվա, որտեղ կհետևի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին

13 Հուլիս, 2018 15:17
Արմեն Սարգսյանը մեկնել է Մոսկվա, որտեղ կհետևի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Մոսկվա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Հուլիսի 14-ին նախագահ Սարգսյանը Մոսկվայի Մեծ թատրոնում ներկա կգտնվի ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված համաշխարհային օպերային աստղերի գալա-համերգին:

Հուլիսի 15-ին Հանրապետության նախագահը «Լուժնիկի» մարզադաշտում կհետևի ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման հանդիսավոր արարողությանը, ապա՝ եզրափակիչ խաղին

 

Լրահոս

Դիտել ավելին