Կարևոր իրադարձություններ

ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի Շամիրամի ջրանցքում քաղաքացի է նկատվել

13 Հուլիս, 2018 15:01
ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի Շամիրամի ջրանցքում քաղաքացի է նկատվել

Հուլիսի 13-ին, ժամը 13:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Շամիրամի ջրանցքում մարդ է նկատվում, որին դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

Լրահոս

Դիտել ավելին