Կարևոր իրադարձություններ

Կապիտալ եկամուտը պետք է քիչ հարկենք, սպառողին՝ շատ․ ՊԵԿ նախագահ

13 Հուլիս, 2018 14:40
Կապիտալ եկամուտը պետք է քիչ հարկենք, սպառողին՝ շատ․ ՊԵԿ նախագահ

 

 Եթե մենք իջեցնենք հարկային բեռը կապիտալ եկամուտների նկատմամբ՝ խթաններ կլինեն: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ կապիտալ եկամուտը պետք է քիչ հարկեն, սպառողին՝ շատ։

«Հարկային օրենսգրքի վերանայումներ պետք է անենք, որպեսզի տնտեսությունը սկսի շնչել»,- ասաց նա։

Հարցին՝ ուղղակի փոփոխություններ են լինելո՞ւ, թե հեղափոխական Հարկային օրենսգիրք է ներկայացվելու, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Հեղափոխականի վերաբերյալ կան քննարկումներ»:

Նա հավելեց, որ եկամտային մասը պլանավորված է 1 տրիլիոն 240 մլրդ, ծախսային մասը՝ 1 տրիլիոն 460 մլրդ-ի չափով:

«Մոտ 220 մլրդ-ի չափով ունենք բյուջետային պակասուրդ: Բյուջետային պակասուրդն այս գործունեության արդյունքում իրատեսական չէ, որ մենք կփակենք, բայց մենք էական մուտքային գերակատարում ունենալու ենք: 1 տրիլիոն 460 մլրդ ծախսային ծրագրերը այսպես, թե այնպես պետք է իրականացնենք, եթե ավել գումարներ հավաքագրեցինք, արտաքին աղբյուրներից այլ գումարներ ներգրավելու ծավալն ենք իջեցնելու: Մենք պակասուրդն ենք նվազեցնելու մեր գործունեության արդյունքում»,- նշեց նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին