Կարևոր իրադարձություններ

Րաֆֆի Հովհաննիսյանը կողմնակից է, որ հեղափոխությանը ներգրավված ուժերը միասնական դաշինքով կամ այլ ֆորմատով մասնակցեն ընտրություններին

13 Հուլիս, 2018 14:31
Րաֆֆի Հովհաննիսյանը կողմնակից է, որ հեղափոխությանը ներգրավված ուժերը միասնական դաշինքով կամ այլ ֆորմատով մասնակցեն ընտրություններին

 «Ժառանգություն» կուսակցությունը աջակցում և զորակցում է կառավարության գործունեությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:

Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Ժառանգությանն» մասնակցել-չմասնակցելու մասին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ իրենք անպայման կմասնակցեն, բայց դեռ չեն քննարկել այդ հարցը: Նա կողմնակից է, որ հեղափոխությանը ներգրավված ուժերը միասնական դաշինքով կամ այլ ֆորմատով մասնակցեն ընտրություններին:

 «Ես միասնական ցուցակի առաջարկ եմ արել, եթե ստացվի, շատ լավ լինի, իսկ եթե չէ, «Ժառանգությունը» կորոշի՝ առանձի՞ն գնալ, թե՞ այլ ֆորմատով: Ամեն դեպքում ակտիվ կմասնակցի այդ գործընթացներին»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանն ու հավելելեց, որ գտնում է՝ հեղափոխությունը նաև իրենց հաղթանակն է, ու ճիշտ կլինի, որ հեղափոխության ուժերը միասին գնան ընտրություններին:

Նա չհամաձայնեց, որ «Ժառանգությունը» որոշ ժամանակ ընդհատակ էր անցել. «Մեր թե՛ աստեղային, թե՛ վայրէջքի ժամերին մենք եղել ենք բաց լրագրողների առաջ»,- ասաց նա:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին