Կարևոր իրադարձություններ

Մեր առաքելությունն է երկիրը պատրաստելու արտահերթ ազատ և թափանցիկ ընտրությունների․ Արարատ Միրզոյան

13 Հուլիս, 2018 14:08
Մեր առաքելությունն է երկիրը պատրաստելու արտահերթ ազատ և թափանցիկ ընտրությունների․ Արարատ Միրզոյան

ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի հետ որպես 5-րդ եռյակ կքննարկեն հայեցակարգային մոտեցումները և կփորձեն գալ կոնսեսուսի: Այս մասին Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի նիստին ասաց ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ դա չի նշանակում՝ որևէ մեկը զրկվում է նախագիծ կազմելու հնարավորությունից:

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նախ պարզաբանեց նախորդ նիստերի չներկայանալու պատճառը, ապա խնդրեց այն չդիտարկել որպես հարգանքի բացակայություն ԱԺ-ում ձևավորված հանձնաժողովի նկատմամբ:

Նրա խոսքով՝ իրենց հանձնաժողովի առաքելությունն է երկիրը պատրաստելու արտահերթ ազատ և թափանցիկ ընտրությունների, որպեսզի որևէ մեկի մոտ կասկած չմնա արդարության վերաբերյալ։
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին