Կարևոր իրադարձություններ

Եվրոպական հանձնաժողովի նախագահը ՆԱՏՕ-ի գալա ընթրիքին հարբած է գնացել (տեսանյութ)

13 Հուլիս, 2018 12:11
Եվրոպական հանձնաժողովի նախագահը ՆԱՏՕ-ի գալա ընթրիքին հարբած է գնացել (տեսանյութ)

Հուլիսի 12-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայացել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հաջորդած գալա ընթրիքը, որին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հարբած է ներկայացել:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, միջոցառմանը, որին ներկա են եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների այլ ղեկավարներ, Յունկերը դժվարացել է պահպանել հավասարակշռությունն ու բարձրանալ աստիճաններով: Այստեղ Յունկերին  օգնության են գալիս նրա կողքին կանգնած մարդիկ։ 


 

Լրահոս

Դիտել ավելին