Կարևոր իրադարձություններ

Արմեն Գրիգորյանն Արցախի պատգամավորների հետ քննարկել է անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ

13 Հուլիս, 2018 11:34
Հեղինակ՝ Արմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյանն Արցախի պատգամավորների հետ քննարկել է անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ

Արցախում գտնվող ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Արցախի Ազգային ժողովում հանդիպում է ունեցել ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանի և մի շարք խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

 

«Առավոտյան, Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հանդիպում ունեցանք ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանի և մի շարք խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկել ենք Արցախի Հանրապետության անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ», -Facebook-յան իր էջում գրել է Ա. Գրիգորյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին