Կարևոր իրադարձություններ

Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ, գնդապետ Վահագն Հարությունյանին հրաժարականը չի փրկի. «Ժամանակ»

13 Հուլիս, 2018 11:33
Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ, գնդապետ Վահագն Հարությունյանին հրաժարականը չի փրկի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 1-ի զոհերի հարազատները վստահ են, որ Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ, գնդապետ Վահագն Հարությունյանին հրաժարականը չի փրկի: «Ես Վահագն Հարությունյանին շատ լավ եմ ճանաչում, նա իր ամբողջ գործունեությամբ տապալել է Մարտի 1-ի գործի բացահայտումը։ Գործի չբացահայտման հիմնական մեղավորներից մեկն էլ Վահագն Հարությունյանն է: Նա պետք է պատասխանատվության ենթարկվի, ցուցմունք տա, ասի, թե ինչի համար չի կարողացել բացահայտել Մարտի 1-ը, ով է իրեն կարգադրել կոծկել գործը, շեղել քննությունը։ Նա պետք է անպայման Մարտի 1-ի գործով հարցաքննվի և հայտնվի մեղադրյալի աթոռին։ Դա միանշանակ է»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, անդրադառնալով Վահագն Հարությունյանի հրաժարականին»։   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 



 

Լրահոս

Դիտել ավելին