Կարևոր իրադարձություններ

Մայր Աթոռում հոգևորականների և կաթողիկոսի հրաժարականը պահանջողների միջև բախում է տեղի ունեցել

13 Հուլիս, 2018 11:14
Մայր Աթոռում հոգևորականների և կաթողիկոսի հրաժարականը պահանջողների միջև բախում է տեղի ունեցել

Անամոթ զրպարտություն է, թե մենք եկեղեցու, Մայր Աթոռի դեմ ենք դուրս եկել: Այս մասին այսօր վաղ առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հայտարարեցին «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները, ովքեր շարունակում են ակցիաներ իրականացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջով: 

Նախաձեռնության անդամները զրպարտություն են համարում նաև այն, որ Տ.  Զաքարիա ծայրագույն վարդապետը և Գևորգ սրբազան Սարոյանն իրենց աղանդավորներ են անվանել:

Եկեղեցու բակում ավելի ուշ բախում տեղի ունեցավ հոգևորականների և ակցիայի մասնակիցների միջև. Գևորգ սրբազան Սարոյանը, Տեր Ասողիկ քահանան և մի շարք այլ հոգևորականներ կաթողիկոսի հրաժարականը պահանջողներին հորդորեցին լքել եկեղեցու տարածքը: 

Գևորգ սրբազան Սարոյանը հայտարարեց. «Թուրքե՛ր, կմտնեք այստեղ, կկոտորենք, կորե՛ք ստեղից»։

Ավելի ուշ հայտնել էինք, որ միջադեպի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել  նաև Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին