Կարևոր իրադարձություններ

Գերմանական դատարանը ճանաչել է բարեկամների՝ Facebook-ի հաշիվը ժառանգելու իրավունքը

13 Հուլիս, 2018 00:45
Գերմանական դատարանը ճանաչել է բարեկամների՝ Facebook-ի հաշիվը ժառանգելու իրավունքը

Գերմանիայի դաշնային գերագույն դատարանը ճանաչել է մահացած դեռահաս աղջկա ծնողների իրավունքը նրա Facebook–ի հաշվի նկատմամվ։ Վճռի մեջ նշվում է, որ նրանք ունեն դրա իրավունքը թվային թառանգության մասին օրենքի շրջանակներում։

Այսպիսով սոցցանցի տվյալները հավասարեցվել են անձնական նամակների և օրագրերի հետ։

 

15 տարեկան աղջիկը ինքնասպան է եղել բեռլինյան մետրոյում 2012 թվականին։ Այդ պահից ի վեր ծնողները փորձում են պարզել նրա մահվան հանգամանքները, դրա համար նրանք նաև Facebook-ին խնդրել հասանելիություն ապահովել աղջկա էջին։ Սոցցանցի ղեկավարությունը հրաժարվում էր տրամադրել տվյալները՝ դրանք գաղտնի համարելով։

Այս հարցով դատավարությունը սկսվել էր 2015 թվականին։ Դատարանը բավարարել էր ծնողների պահանջը, սակայն Facebook-ը բողոքարկել էր վճիռը և հաղթել։

 

Լրահոս

Դիտել ավելին