Կարևոր իրադարձություններ

«Գահերի խաղը» սերիալն առաջադրվել է «Էմմի» մրցանակի

13 Հուլիս, 2018 00:24
«Գահերի խաղը» սերիալն առաջադրվել է «Էմմի» մրցանակի

Ամերիկյան «Գահերի խաղը» հեռուստասերիալը մեկ տարի անց կրկին հայտնվել է ԱՄՆ հեռուստաակադեմիայի «Էմմի» հեղինակավոր մրցանակի հավակնորդների շարքում:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ նշելով, որ այն կմրցակցի «Աղախնի պատմությունը», «Ամերիկացիներ», «Տարօրինակ գործեր», «Թագը», «Վայրի արևմուտքի աշխարհը» սերիալների հետ:

«Էմմիի» հոբելյանական 70-րդ մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի 17-ին Լոս Անջելեսում:

2017-ին հանրահայտ սերիալը, որը 38 «Էմմի» մրցանակ է շահել, առաջին անգամ չէր ընդգրկվել հեղինակավոր մրցանակի հավակնորդների թվում:

 

Լրահոս

Դիտել ավելին