Կարևոր իրադարձություններ

Ալլա Պուգաչովան խոստովանել է, թե ում է համարում իր երգի լավագույն կատարողը

13 Հուլիս, 2018 00:30
Ալլա Պուգաչովան խոստովանել է, թե ում է համարում իր երգի լավագույն կատարողը

Հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովան վերջին 10 տարիների ընթացքում առաջին անգամ անկեղծ հարցազրույց է տվել, որտեղ պատմել է իր երիտասարդության, կյանքի, ամուսնու, երեխաների և էլի շատ բաների մասին։

Պրիմադոննայի հետ զրուցել է ռուս դերասան Օլեգ Մենշիկովը, որը վերջերս YouTube-ում ալիք է բացել և հրավիրել էր Ալլա Բորիսովնային որպես հաղորդման հյուր։

Դերասանը հետաքրքրվել է երգչուհուց, թե արդյոք նրան դուր է եկել իր երգերի՝ ինչ որ մեկի կատարումը։ Պուգաչյովան խոստովանել է, որ իրեն գերել է Դիմա Բիլանի կատարմամբ իր՝ “Не отрекаются любя” երգը։ «Բիլանը։ Նա հրաշալի երգիչ է, արտիստ։

Ոչ ոք այդպես չէր կարող կատարել այդ երգը, հրաշալի է երգում»,– խոստովանել է երգչուհին։

 

Լրահոս

Դիտել ավելին