Կարևոր իրադարձություններ

Ցյուրիխն ու Ժնևը ճանաչվել են բնակության համար ամենաթանկարժեք քաղաքները

13 Հուլիս, 2018 00:09
Ցյուրիխն ու Ժնևը ճանաչվել են բնակության համար ամենաթանկարժեք քաղաքները

Շվեյցարական Ցյուրիխը և Ժնևը ճանաչվել են բնակության համար ամենաթանկարժեք քաղաքներն աշխարհում: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է UBS AG բանկի «Գներ և եկամուտներ» հետազոտության մեջ:

Ամենաթանկարժեք քաղաքների առաջատար եռյակը եզրափակում է Օսլոն, իսկ առաջատար հնգյակում ընդգրկվել են նաև Կոպենհագենը և Նյու Յորքը:

Ընդհանուր վարկանշային աղյուսակում ռուսական քաղաքներից Սանկտ Պետերբուրգը գների առումով 51-րդ տեղում է հայտնվել, Մոսկվան՝ 54-րդ, եկամուտների առումով քաղաքները զբաղեցրել են 66-րդ և 63-րդ տեղերը՝ համապատասխանաբար:

Հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում իրականացված ուսումնասիրությունը տարածվել է 77 քաղաքի վրա, որտեղ գնահատվել են 128 անուն ապրանքի գներն ու 15 մասնագիտությամբ վարձատրությունը:

Ամենից քիչ ծախսեր պահանաջում է Կահիրեն՝ ամսական 1272 դոլար: Ցյրուիխում երեք մարդուց կազմված ընտանիքի ամսական եկամուտը, որը թույլ է տալիս օգտվել ծառայությունների և ապրանքների նվազագույն փաթեթից, կազմում է 4260 դոլար: Ժնևում նույն ցուցանիշը կազմում է 4165 դոլար, Նյու Յորքում՝ 3673, Լոնդոնում՝ 3411 (8-րդ տեղ):

 

Լրահոս

Դիտել ավելին