Կարևոր իրադարձություններ

Էմիլի Ռատակովսկին ցուցադրել է իր ամուսնական շքեց մատանին

13 Հուլիս, 2018 00:00
Էմիլի Ռատակովսկին ցուցադրել է իր ամուսնական շքեց մատանին

Ամերիկյան մոդել Էմիլի Ռատակովսկին առաջին անգամ մոտիկից ցույց է տվել իր ամուսնական մատանին, որը նրան նվիրել է Սեբաստյան Բիր–Մակլարդը՝ նշանադրությանը։

Այս մասին գրում է 24tv.ua. կայքը։

2018 թվականի փետրվարին Էմիլի Ռատակովսկին հանկարծակիի բերեց իր եկրպագուներին դերասան և պրոդյուսեր Սեբաստյան Բոր–Մակլարդի հետ ամուսնության լուրով։ Նախքան ամուսնանալը զույգը միայն մի քանի շաբաթ է հանդիպել, ինչը տարօրինակ էր թվում աստղի երկրպագուներին։

Բացի այդ, սուպերմոդելը հրաժարվեց հարսանեկան սպիտակ զգեստից՝ համեստ արարողությանը Zara-ից ոճային կոստյում հագնելով։

Այժմ մոդելը որոշել է առաջին անգամ ցույց տալ մատանին, որը նրան ամուսինն է նվիրել։ Երկու խոշոր ադամանդով մատանին Էմիլին կրում է ամուսնական ոսկե մատանիի հետ միասին։

 

Լրահոս

Դիտել ավելին