Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479
    482

  • EUR

    558
    566

  • RUB

    7,6
    7,85

Կարևոր իրադարձություններ

Հեղափոխությունից հետո ԵՄ–ից լսել ենք բազմաթիվ ողջունող հայտարարություններ, բայց նրանց քաղաքականության մեջ շոշափելի փոփոխություն չկա. Նիկոլ Փաշինյան

12 Հուլիս, 2018 23:23
Հեղափոխությունից հետո ԵՄ–ից լսել ենք բազմաթիվ ողջունող հայտարարություններ, բայց նրանց քաղաքականության մեջ շոշափելի փոփոխություն չկա. Նիկոլ Փաշինյան

ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի շրջանակում Բելգիայի Թագավորությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելի օդանավակայանում, «Ազատության» ուղիղ եթերում ճեպազրույցի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին։ 

«Ըստ էության, մեր հեղափոխությունից հետո մենք Եվրամիությունից լսել ենք բազմաթիվ հայտարարություններ, ողջունող հայտարարություններ, բայց ըստ էության՝ քաղաքականության մեջ առայժմ որևէ շոշափելի փոփոխություն չկա: Այսինքն՝ Եվրամիության քաղաքականությունը նույնն է, ինչ չորս ամիս առաջ, երեք ամիս առաջ: Եվ ես հարցն այսպես եմ ձևակերպում. մենք սա արձանագրում ենք և կարծում ենք, որ կա՛մ պետք է այդ հայտարարությունների ոգևորված տոնայնությունն իջեցնել, կա՛մ քաղաքականությունը էականորեն փոխել»,– ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

«Մենք շատ վստահ ենք մեզ զգում մեր հարաբերություններում: Ուզում ենք ասել, որ մենք մեր անելիքները գիտենք: Ուրիշները թող իրենց անելիքները ճշտեն»,–  նշել է Փաշինյանը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին