Կարևոր իրադարձություններ

«Լիվերպուլը» 90 մլն եվրո կվճարի «Յուվենթուսին» Պաուլո Դիբալայի համար

12 Հուլիս, 2018 23:38
«Լիվերպուլը» 90 մլն եվրո կվճարի «Յուվենթուսին» Պաուլո Դիբալայի համար

Արգենտինացին գնո՞ւմ է Անգլիա: «Յուվենթուսը» կվաճառի մի քանի ֆուտբոլիստների, որպեսզի հանի Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի ծախսերը:

Արգենտինացի հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Լիվերպուլը»: Ինչպես հաղորդում է TyC Sports-ը, մերսիսայդցիները պատրաստ են Դիբալայի համար ծախսել 90 մլն եվրո: Ամենայն հավանականությամբ, Թուրինից կհեռանա նաև Գոնսալո Իգուաինը:

Դիբալան «Յուվենթուս» է տեղափոխվել 2015 թվականին «Պալերմոյից»՝ 40 մլն եվրոյով:

Նախորդ մրցաշրջանում արգենտինացին անցկացրած 46 խաղերում դարձել է 26 գոլի հեղինակ:

 

Լրահոս

Դիտել ավելին