Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    485,5

  • EUR

    554
    562

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

Ամբերդի Ս. Աստվածածին եկեղեցում արգելել են հոգևոր ծառայությունները

12 Հուլիս, 2018 23:23
Ամբերդի Ս. Աստվածածին եկեղեցում արգելել են հոգևոր ծառայությունները

Խաչիկ Վարդանյանը գրում է.

Էսօր հուշարձանների ծառայության ՊՈԱԿ-ի տնօրեն Թարվերդյանի բանավոր խոսքի համաձայն, որն ինձ փոխանցեց իր աշխատակիցը, ինձ արգելվել ա Ամբերդի Ս. Աստվածածին եկեղեցում իրականացնել հոգևոր ծառայություն (մոմավաճառությունից մինչև Ս. Պատարագների մատուցում): Բացատրությունը մոտավոր կայնում է հետևյալում, քանի որ ամրոցն ունի արգելոցի կարգավիճակ, այդ պատճառով չենք կարող իրականացնել հոգևոր գործառույթներ: Ուզում եմ հստակ ամրագրել մի կարևոր փաստ: Այս հուշարձան ամրոցի եկեղեցին սիրված սրբավայր է: Հայաստանի տարբեր վայրերից ուխտի են գալիս մարդիկ, որոնք գալիս են հենց միայն եկեղեցու համար: Հաճախ երևանից մարդիկ ոտքով գալիս են սրբավայր իրենց աղոթքը, Ս. Պատարագը մատուցելու Տիրոջը: Դեմ գնալ ժողովորդի հոգևոր ապրումներին ու զգացումներին կբերի շատ բարդ հետևանքների: Դիմում եմ պատկան բոլոր մարմիններին, վերանայելու իրենց որշումն այս հարցում: Սիրով և աղոթքով Ամբերդի հոգևոր տեսուչ Խաչիկ դպիր:
Հ. Գ. Պատկան մարմիներիկ խորհուրդ կտամ, այցելեն Ամբերդ ու տեղում ծանոթանան Ամբերդի 《ռեմոնտին》այլանդակ շինարարությաննն ու շինարարական ծավալների խաբեությանը: Առայժմ այսքանը: Ամեն ինչ փաստթրով պահված է:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին