Կարևոր իրադարձություններ

Պուտինին առաջարկել են «սադիզմի մրցույթ» կազմակերպել

12 Հուլիս, 2018 22:12
Պուտինին առաջարկել են «սադիզմի մրցույթ» կազմակերպել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆոտբոլի աշխարհի առաջնության փոխարեն արժեր, որ «սադիզմի մրցություն» կազմակերպեր. այդ մրցույթում Ռուսաստանը ոչ ոքի հաստատ չէր պարտվի: Նման կարծիք է հայտնել լրագրող Եվգենի Լևկովիչը Facebook-ում:

Картинки по запросу В России раздавили тысячи тонн продуктов, которые можно было отдать сиротам

Իր առաջարկությունը նա հիմնավորել է Պուտինի հրամանով տասնյակ հազարավոր տոննա  արգելանքի ենթարկված մթերքի ոչնչացմամբ, չնայած այն բանին, որ երկրի մանկատներում ավելի քան 60 հազար որբ երեխաներ կիսասոված են:

Картинки по запросу В России раздавили тысячи тонн продуктов, которые можно было отдать сиротам

«ՌԴ գյուղմթերքների վերահսկողական ծառայությունը այսօր զեկուցել է, որ երեք տարվա ընթացքում Ռուսաստանում ոչնչացվել է 25 հազար 377 տոննա մթերք: Պաշտոնական լրահոսում նշվում է, որ դա արվում է ՌԴ նախագահի հրամանով որպես հատուկ տնտեսական պատժամիջոցներ՝ ուղղված ՌԴ-ի անվտանգության ապահովմանը: 25 հազար տոննան 25 միլիոն կգ մթերք է, պատկերացնո՞ւմ եք՝ քանի երեխա կսնվեր, մի՞թե սա սադիզմ չէ»,- գրում է լրագրողը:

Картинки по запросу В России раздавили тысячи тонн продуктов, которые можно было отдать сиротам

 

Լրահոս

Դիտել ավելին