Կարևոր իրադարձություններ

Վանաձորում կորած երեխան գտնվեց

12 Հուլիս, 2018 21:57
Վանաձորում կորած երեխան գտնվեց

Ժամը 18:36-ի սահմաններում փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ միասին Վանաձորի Արցախի պուրակի մոտակայքում հայտնաբերել են ժամեր առաջ կորած երեխային՝ Ա. Ա.-ին (2015 թ.):

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 18:08-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ Վարդանանց փողոցի «Մուշմար» խանութի մոտակայքում, կորել է 3 տարեկան երեխա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

 

Լրահոս

Դիտել ավելին