Կարևոր իրադարձություններ

Մեծ Բրիտանիան ավելացնում է իր զինծառայողների թվաքանակն Աֆղանստանում. Guardian

12 Հուլիս, 2018 21:41
Մեծ Բրիտանիան ավելացնում է իր զինծառայողների թվաքանակն Աֆղանստանում. Guardian

Լոնդոնը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի (հուլիսի 11-12) նախօրյակին որոշում է ընդունել Աֆղանստան ուղարկել 440 զինծառայողների՝ այդ երկրում բրիտանական զորակազմի թվաքանակը հասցնելով գրեթե 1100-ի:

Այս մասին հաղորդել է The Guardian թերթը, որը մեջբերումներ է անում վարչապետ Թերեզա Մեյի՝ պարտաստվող ելույթից Բրյուսելում դաշինքի երկրների ղեկավարների հանդիպմանը:

«ՆԱՏՕ-ն այժմ նույնպիսի կենսականորեն կարեւոր նշանակություն ունի, ինչեպս եւ անցյալում,- ասված Է Մեծ Բրիտանիայի կաբինետի ղեկավարի հայտարարության մեջ:- Դաշինքը կարող է ապավինել Մեծ Բրիտանիային, որն օրինակ է ցույց տալիս ոչ միայն պաշտպանության համար հատկացումների մակարդակում (համախառն ներքին արդյունքի 2 տոկոսը), այլեւ ամբողջ աշխարհում գործողությունների համար ամենաարդիական հնարավորությունների տրամադրման գործում»:

Մեծ Բրիտանիան զորքերն Աֆղանստան է մտցրել 2001 թվականի հոկտեմբերին ՄԱԿ-ի ԱԽ-ի արտոնագրով, որը կազմեց Անվտանգության աջակցման միջազգային ուժերը (ISAF): 2003 թվականից ISAF-ը հանձնվեց ՆԱՏՕ-ի հրանամատարությանը:

Ընդհանուր առմամբ ավելի քան 140 հազար բրիտանացի զինծառայողներ են ծառայություն անցել Աֆղանստանում, իսկ տակավին հինգ տարի առաջ Միացյալ Թագավորության զորակազմը զինծառայողների թվով զիջում էր լոկ ամերիկյանին եւ հասնում էր գրեթե 10 հազարի: 2001 թվականիրց ի վեր Աֆղանստանում զոհվել է ավելի քան 450 զինվորական Մեծ Բրիտանիայից: Ընդամենն ISAF-ը կորցրել է ավելի քան 3 հազար 500 զինվոր եւ սպա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին